Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա

Չինաստանի առաջնորդը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։
Sputnik
Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը ժամանել է Մոսկվա։
Նրան ինքնաթիռի աստիճանների մոտ դիմավորել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։ Սա Սի Ծինփինի 11-րդ այցն է Ռուսաստան՝ որպես Չինաստանի ղեկավար։
Հաղթանակի շքերթին նա մասնակցելու է երկրորդ անգամ։
Ադրբեջանի նախագահ Ալիևը ներկա չի լինի Մոսկվայի Հաղթանակի զորահանդեսին. Ուշակով