Հնդկաստանի կողմից Պակիստանին հասցված ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի. ՊՆ

Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտնել էին ավելի քան 20 զոհվածների և 40-ից ավելի տուժածների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Պակիստանի տարածքին Հնդկաստանի կողմից հասցված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 31-ի, իսկ տուժածներինը` մինչև 57-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Պակիստանի բանակի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։
Ավելի վաղ Պակիստանի իշխանությունները հայտնել էին ավելի քան 20 զոհի և 40-ից ավելի տուժածների մասին։
«Պակիստանի խաղաղ բնակիչներին Հնդկաստանի կողմից հասցված ավիահարվածների հետևանքով 31 խաղաղ բնակիչ է զոհվել և տուժել 57 հոգի», - հաղորդում է «Dawn» հեռուստաալիքը՝ հղում անելով Պակիստանի բանակի ներկայացուցչին։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: