ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ռուսաստանում դատարանը դատավճիռներ է կայացրել Ադրբեջանից և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ, որոնք որպես վարձկաններ կռվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դատավճիռներ են կայացվել Ադրբեջանից, Բելգիայից, Շվեդիայից օտարերկրյա վարձկանների՝ Հասան Անար օղլի Մամեդովի, Մաքսիմ Ռոջեր Հենրի Բարաթի և Տոբիաս Էնկվիստի նկատմամբ։ Նրանցից յուրաքանչյուրը կազատազրկվի 14 տարով»,-ասել է Զախարովան։
Երեքի նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարված եղել։ Նրանք մեղադրվում են ռազմական և այլ հանցագործությունների մեջ։