ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Հայաստանից Հայրենական մեծ պատերազմի վեց վետերան կմասնակցի Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներին, որոնք կանցկացվեն Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Մարշալ Բաղրամյանի անվան Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն ԵսայանըՀայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը։
Նրա խոսքով՝ Հաղթանակի հոբելյանական զորահանդեսին մասնակցելու համար այսօր երեկոյան Մոսկվա կմեկնեն հետևյալ վետերանները։
102-ամյա Ռոզալյա Աբգարյան
Ծնվել է 1923 թվականի հունիսի 17-ին Թբիլիսիում, 1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է 18-րդ բանակի 88-րդ առանձին գնդի վաշտի ռադիստ, անցել է ամբողջ պատերազմը։ Պարգևատրվել է մի շարք կառավարական պարգևներով, այդ թվում՝ «Մարտական ծառայություն», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով:
Ռոզալյա Աբգարյան
© Sputnik / Petros Lagesyan
Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Աբգարյանը պատերազմում զոհվածների հիշատակին Հաղթանակի զբոսայգում անցկացված «Հիշատակի այգի» միջազգային ակցիայի ժամանակ
100-ամյա Ներսես Սիմոնյան
Ներսես Սիմոնյան
© Sputnik / Andranik Ghazaryan
Ծնվել է 1924թ.օգոստոսի 20-ին՝ Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Էշտիա գյուղում: Նրա նախնիները Վան քաղաքից էին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Սիմոնյանը ծառայել է 318-րդ հրաձգային և 89-րդ Թամանյան դիվիզիաներում: Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Նովոռոսիյսկի համար մղված մարտերին, ինչպես նաև Կերչ-Էլտիգենյան և Ղրիմի գործողություններին։
102-ամյա Խաչիկ Հովակիմյան
Ծնվել է 1923թ.մայիսի 2-ին Եղեգնաձորի շրջանի Հորս գյուղում: 1941 թվականին զորակոչվել է ռազմաճակատ, ծառայել լեգենդար 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայում, մասնակցել Կովկասի պաշտպանությանը՝ որպես վաշտի հրամանատարի կապի սպա, կռվել Կերչում։ 1944թ. վիրավորվել և զորացրվել: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» մեդալներով և այլ պարգևներով ու պատվո նշաններով:
Հայրենական մեծ պատերազմի վետերան Վոլոդյա Գսպոյանը մայիսի 9-ի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում 102-րդ ռազմակայանի հրամանատար Ալեքսեյ Յակովենկոյից
100-ամյա Վոլոդյա Գսպոյան
Վոլոդյա Գսպոյան
© Sputnik / Aram Nersesyan
Ծնվել է 1925թ.սեպտեմբերի 7-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում: Կռվել է Թամանյան 89-րդ դիվիզիայի կազմում։ 1945 թվականի ապրիլի 26-ին վիրավորվել է Բեռլինի մոտ։ Մինչ այժմ վետերանի մարմնում արկի երկու բեկոր կա։ Գսպոյանին շնորհակալագիր է տրվել անձամբ Ստալինի անունից։
Սանկտ Պետերբուրգ կմեկնեն Լենինգրադի շրջափակումը վերապրած 87-ամյա Գալինա Ֆյոդորովան և Գալինա Պետուխովան։
Կենտրոնում` Գալինա Ֆյոդորովան և Գալինա Պետուխովան
© Photo : Русский дом в Ереване
Հայրենական մեծ պատերազմի ևս երկու վետերանի Չինաստանն է հրավիրել մասնակցելու այնտեղ կայանալիք հիշատակի միջոցառումներին: Նրանք են` 103-ամյա Աղվան Պողոսյանը և Մեխակ Ավետիսյանը։
Աղվան Պողոսյան
© Sputnik / Aram Nersesyan
Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը պարզաբանեց, որ նրանք պատերազմի ժամանակ մասնակցել են Չինաստանի տարածքում տեղի ունեցած մարտերին, սակայն առողջական վիճակի բերումով ՉԺՀ չեն կարող մեկնել, և նրանց այնտեղ կփոխարինեն հարազատները։
Հավելենք, որ ներկա դրությամբ Հայաստանում ապրում է Հայրենական մեծ պատերազմի 31 վետերան։