ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Փրկարարները Երևանյան լճում հայտնաբերել են որոնվող Մայա Վորյատկինայի դին։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար առայությունը։
«Այսօր՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայողները Երևանյան լճում՝ լճի և գետի միացման հատվածում, հայտնաբերել են 2012 թվականին ծնված Մայա Բորյատինսկայայի դին և դուրս բերել ափ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` անչափահաս աղջիկը Երևանի Մանկական երկաթուղու տարածքում Հրազդան գետն էր ընկել ապրիլի 27-ին։ Ըստ լրատվամիջոցների` նա Ուկրաինայի քաղաքացի էր։