ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ՀՕՊ-ի հերթապահ միջոցները Մոսկվայի տարածաշրջանում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մոսկվայի ժամանակով ժամը 16.40-17.20-ին ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Մոսկվայի տարածաշրջանի վրա ոչնչացվել են ինքնաթիռային տիպի ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր», - ասված է հաղորդագրության մեջ:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ հետ մղվել դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռչող ևս մեկ անօդաչուի գրոհ:
«Մոսկվայի վրա թռչող ևս մեկ անօդաչու թռչող սարքի հարձակում է հետ մղվել։ Բեկորների անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - տելեգրամյան ալիքում գրել է քաղաքապետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։