ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք.
3 իրավաբանական անձում մասնակցություն.
40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Նշենք, որ Վարուժան Բարսեղյանը Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1999-2021 թվականների ընթացքում։