Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում սպանել են ճանապարհային ոստիկանության 3 աշխատակցի։ Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան ալիքները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու անհայտ անձինք կրակ են բացել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, գողացել նրանց ծառայողական ավտոմեքենան և փախել դրանով։
Նրանց դեռ չեն ձերբակալել։
Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտնել է, որ վարորդը կրակ է բացել ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնք փորձել են կանգնեցնել ավտոմեքենան։
RT-ն հայտնում է, որ կրակոցներից հետո մի քանի մարդու տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ Դաղստանի ՆԳՆ-ի` ձեռնարկված միջոցառումների արդյունքում հարձակվողներից 2-ը չեզոքացվել են: