ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում փոխհրաձգության հետևանքով 7 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Դաղստանի առողջապահության նախարարությունը:
Նշվում է նաև, որ կրակողներից երկուսը ծանր վիրավոր են, նրանք հոսպիտալացվել են։
Առողջապահության նախարարությունը հաստատել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակցի մահը, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածների թվում կան նաև երկու քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 17-ամյա մի աղջիկ:
Հիշեցնենք` այսօր Մախաչկալայում փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովի տվյալներով՝ վարորդը կրակ է բացել ՆԳՆ աշխատակիցների ուղղությամբ, որոնք փորձել են կանգնեցնել ավտոմեքենան: Ըստ ՆԳՆ–ի՝ մահացել է երեք ոստիկան, չարագործները փախել են ծառայողական ավտոմեքենայով։