Ինքն է շպիոն. Սեյրան Օհանյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետապնդում է ռուսական շահեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «ռուսական շպիոն է»։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքը և այս իշխանությունն են թուրք– ադրբեջանական տանդեմի շպիոն հանդիսանում։ Իրենք հայտնվել են ճնշված վիճակում հենց թուրք–ադրբեջանական տանդեմի գործողությունների արդյունքում»,– ասաց նա։
Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանին անվանել էր «ռուսական շպիոն»` հավելելով, որ վերջինս հետապնդում է ռուսական շահեր և միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող քաղաքական գործիչ է։