Պետք է վարչական պատասխանատվություն սահմանվի նաև վարորդների նկատմամբ․Տիգրանյան

Sputnik
Կառավարության որոշմամբ` 2022 թվականի օգոստոսից սեղմված և հեղուկ գազով շահագործվող մեքենաները պետք է առնվազն 2 տարին մեկ անգամ գազի սարքավորումների ստուգում անցնեն և գազաբալոնային համակարգ տեղադրեն միայն լիցենզավորված կազմակերպություններում:
Անցել է 3 տարի, սակայն ոչ բոլոր վարորդներն են ենթարկվում այդ պահանջին և այդ պատճառով էլ տարվա մեջ մի քանի անգամ գրանցվում են ավտոմեքենաներում տեղադրված գազի բալոնների պայթյունների դեպքեր, երբեմն ողբերգական ելքով։
Օրեր առաջ ավտոմեքենայում տեղադրված գազաբալոն էր պայթել Սարյան փողոցում, օրվա պիկ ժամին, սրճարանների հարևանությամբ։
Գազաբալոնների փորձարկմամբ ու տեղադրմամբ զբաղվող «Էքսպերտ Թեչ» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստել է, որ Սարյան փողոցում պայթյունի պատճառը հանդիսացած գազաբալոնը փորձարկում չէր անցել։
Ըստ Տիգրանյանի՝ պետք է վարչական պատասխանատվություն սահմանվի նաև վարորդների նկատմամբ, որպեսզի նման դեպքերը գոնե նվազեն։