Վեց տարվա դադարից հետո Վաշինգտոնում անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան

Երթը սկսվել Է Սպիտակ տան մոտից և ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի մոտ։
Sputnik
Վաշինգտոնի կենտրոնում անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան։ ՏԵղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի քան 100 մասնակիցներ երեկ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին։
«Սա վերջին վեց տարվա ընթացքում Վաշինգտոնի իշխանությունների հետ համաձայնեցված առաջին ակցիան էր»,– ասված է հաղորդագրությունում։
Երթը սկսվել Է Սպիտակ տան մոտից և ավարտվել Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրի մոտ, որը գտնվում է Ազգային ծառուղում։
Մասնակիցներին ուղեկցել են ոստիկանները, որպեսզի կանխեն սադրանքները։
Պեկինում ավելի քան 1 200 մարդ է մասնակցել «Անմահ գունդ» հիշատակի երթին