ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Գազայի հատվածի հիվանդանոցներում վառելիքի պաշարները սպառվում են։ Այս մասին հայտարարել է ոլորտի առողջապահության նախարարությունը։
«Հիվանդանոցներում վառելիքի պաշարները կբավականացնեն ընդամենը երեք օր... Վառելիքի մատակարարման արգելափակումը կհանգեցնի նրան, որ հիվանդանոցները կդադարեն աշխատանքը, ինչն ապահովվում է էլեկտրագեներատորների հաշվին», - ասված է հայտարարության մեջ:
Ապրիլի վերջին պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մունիր Ալ Բարաշը «Al-Jazeera» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ 38 հիվանդանոցներից միայն 20-ն են մասամբ գործում։ Նա նշել էր, որ անցակետի փակումը խորացնում է ոլորտի աղետալի վիճակը և հատկապես ծանր է անդրադառնում հիվանդանոցների վրա:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին: Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։