ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է 21-րդ դարի առաջին կենտրոնական կիսապաշտպանը, որը Ռուսաստանի պրեմիեր լիգայի երեք մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ է խփել: Այս մասին հայտնում է «Opta Sports»-ը:
Սպերցյանը ՌՊԼ–ի 27-րդ տուրում «Ռուբինի» հետ հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել արդեն 5-րդ րոպեին:
Նշենք, որ նա Ռուսաստանի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 32 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամառը: