Գազայում գրեթե 60 մարդ է սովից մահացել հակամարտության սրման սկսվելուց ի վեր

Բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի - Sputnik. Իսրայելի հետ հակամարտության սրման սկզբից ի վեր Գազայի հատվածում սովից մահացել է 57 մարդ, նրանց մեծ մասը երեխաներ են, տարեցներ և ծանր հիվանդներ: Այս մասին այսօր հայտնել է տեղական կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք պարենի օգտագործումը որպես պատերազմի զենք և անցակետերի ամբողջական փակումը, որը շարունակվում է արդեն 63 օր»,-ասվում է սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ:
Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ բնակչության ավելի քան 90%-ը բախվում է սննդի սուր պակասի, իսկ 65%-ը հասանելիություն չունի խմելու ջրին։ Գերատեսչության ղեկավար Մունիր Ալ Բարաշը Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ՄԱԿ-ին կոչ է արել Գազայի հատվածը պաշտոնապես ճանաչել սովի գոտի՝ նշելով, որ դրա համար բոլոր չափանիշներն արդեն առկա են։
Տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվել են մարտի 18-ի գիշերը այն բանից հետո, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրաժարվեց ընդունել հրադադարի ռեժիմի երկարաձգման ամերիկյան ծրագիրը: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի ուղղությամբ հարվածները պատասխան են այդ մերժմանը:
Չնայած Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաշտոնական հրադադարն ավարտվել էր մարտի 1-ին, խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակվում էին միջազգային կողմերի միջնորդությամբ: Միևնույն ժամանակ, Իսրայելն ամբողջությամբ փակել էր հումանիտար բեռների մուտքը Գազա և դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը տեղի աղազերծման կայանքներին:
Գազայում թերսնման պատճառով ավելի քան 65 000 երեխա է հոսպիտալացվել