ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ, կան վիրավորներ՝ ծանր վնասվածքներով, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Mercedes G-class-ը տրամվայի կանգառի մոտ գտնվող հետիոտնային անցման վրա բախվել է հետիոտների խմբի։ Վիրավորվել է առնվազն վեց մարդ։
Ոստիկանությունը հայտնել է, որ տուժածերի ճշգրիտ թիվը դեռևս պարզված չէ։
Ականատեսների խոսքով՝ նրանց թվում կարող է լինել մանկասայլակով մի կին։