ՊԵԿ-ի աշխատակիցը 4 մլն դրամ կաշառք է պահանջել. 2 անձ ձերբակալվել է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու կասկածանքներով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցինՀակակոռուպցիոն կոմիտեից:
Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է։
Մեր տեղեկություններով՝ վերջինս ՊԵԿ համալիր ստուգումների վարչության հարկային տեսուչ է, որը ստուգումների ժամանակա հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար պահանջել ու ստացել է 4 մլն դրամ։