ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ քննարկել է տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
Ապրիլի 29-ին Կոպիրկինը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչների հետ աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:
Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ի. Բ. Տիտովի հետ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ
© Photo
Մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հետ Լոռու մարզի տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր՝ շեշտը դնելով փոխշահավետ նախագծերի իրականացման, ինչպես նաև միջտարածաշրջանային մշակութային, կրթական և զբոսաշրջային կապերի հաստատման վրա:
«Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ստեղծած ռուսական կենտրոնում
© Photo
Դեսպանն այցելել է նաև Տաշիր քաղաք, որտեղ մասնակցել է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի ստեղծած ռուսական կենտրոնի բացմանը և ծանոթացել «Ամպեր Արմենիա» մալուխային գործարանի և «Տաշիր կար» կարի ֆաբրիկայի աշխատանքներին:
Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ի. Բ. Տիտովի հետ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ
© Photo
Երկու ձեռնարկություններն էլ պատկանում են «Տաշիր» ընկերությունների խմբին, որի սեփականատերն է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը: