ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ուկրաինացի դերասան և նախկին պատգամավոր Բոգդան Բենյուկի հայտարարությունը, թե Ուկրաինայում ռուսերեն խոսող երեխաներին պետք է ծեծել:
Ավելի վաղ Բենյուկը երեխաներին ուկրաիներեն խոսելու համար խրախուսելու իր մեթոդներն էր առաջարկել` «հետույքին փայտով խփել, որպեսզի հավերժ մոռանա, որ ռուսաց լեզու գոյություն ունի կամ ջրի շշով խփել գլխին»։
«Փայտերով խփել և շշով գլխին հարվածել... դրանք հիվանդ մարդիկ են։ Նա դերասան չէ, այլ նացիստ, որը մերժում է ռուսախոս մարդկանց ու նրանց երեխաների ռուսերեն խոսելու հնարավորությունը։ Թե որն է խնդիրը, բոլորը հասկանում են։ Բայց զարմանալին այն է, որ այդ նացիստները չեն հասկանում, թե ժամանակակից աշխարհում որքան վայրի են հնչում իրենց ասածները», - ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի հետ զրույցում։
Հիշեցնենք` 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո Ուկրաինայի իշխանությունները պայքար սկսեցին ոչ միայն խորհրդային պատմության, այլև Ռուսաստանի հետ կապված ամեն ինչի, այդ թվում՝ ռուսաց լեզվի դեմ։ 2019 թվականին Գերագույն ռադան ընդունեց մի օրենք, ըստ որի` քաղաքացիները պետք է ուկրաիներենն օգտագործեն կյանքի բոլոր ոլորտներում։