Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսիի կենտրոնում՝ «Վոկզալնայա Պլոշչադ» մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող հագուստի շուկայում։ Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները։
Վրաստանի ԱԻՆ–ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ խմբեր։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։
Ռոստովի մարզի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել, 500 մարդ է տարհանվել