ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Ծաղիկներ» ռոք խմբի հիմնադիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր, Անաստաս Միկոյանի թոռ Ստաս Նամինը ընտանիքի հետ հայկական անձնագրեր է ստացել։ Այս մասին նա հայտարարեց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում։
«Իրականում անձնագիր եմ ստացել ընտանիքիս հետ միասին։ Մեզ այստեղ շատ է դուր գալիս՝ նույնիսկ փոքր երեխաներին։ Մենք հաճախ ենք գալիս Հայաստան, ես նույնիսկ բնակարան եմ գնել այստեղ և այժմ վերանորոգում եմ այն։ Ամենայն հավանականությամբ` այստեղ ևս կապրենք», – ասաց Նամինը։
Նա նաև նշեց, որ այսօր ապրում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, շուտով իր կյանքը կապված կլինի արդեն երեք երկրների հետ։