Լոռիում, Տավուշում և Սյունիքում 8-10 աստիճանով կցրտի. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-29-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ կնվազի 8-10 աստիճանով, ապրիլի 30-ին, մայիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 29-ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։