ԲՐԻԿՍ-ի երկրները կարծում են, որ համաշխարհային տնտեսության տրոհումը բացասական հետևանքներ կունենա. ԱՀԿ-ն պետք է մնա առևտրային համակարգի կենտրոնում և հարմարեցվի ընթացիկ իրավիճակներին, ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԲՐԻԿ-ի երկրները մտահոգություն են հայտնել տնտեսական միակողմանի պատժամիջոցների և հովանավորչության կապակցությամբ»,-հայտարարել է նա ԲՐԻԿՍ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի լիագումար նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
Ռուսաստանի արտգործնախարարի այլ հայտարարություններ
- Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կկառուցի ոչ ի վնաս ավանդական գործընկերների և դաշնակիցների,
- Ռուսաստանն Ուկրաինայիհարցով բանակցություններում հանդես է գալիս շահերի հավասարակշռման օգտին, ԱՄՆ-ն հղում է «նմանատիպ ազդանշաններ»,
- Մոսկվան և Վաշինգտոնըամենատարբեր ոլորտներում շարունակում են շփումները, կողմերը փորձում են հասնել շահերի հավասարակշռման։
ԲՐԻԿՍ երկրների ԱԳ նախարարներիհանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 28-29-ը Ռիո դե-Ժանեյրոյում: