Երևանի էլիտար շենքերից մեկի 6-րդ հարկից մարդ է ընկել. դին հայտնաբերել են նկուղային հարկում

Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Երևանի Ձորափի 70/2 հասցեում կառուցվող էլիտար շենքի աշխատակիցներից մեկն ընկել է և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ոստիկանությունում ստացվել է ապրիլի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում։
«Նշված կիսակառույց շենքի նկուղային հարկում՝ վերելակի հորանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ըստ նախնական տեղեկությունների` տղամարդը վայր է ընկել 6-րդ հարկից»,– գրում է կայքը։
Նշվում է, որ դեպքի մասին ոստիկանության կենտրոնականի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այժմ պարզվում է մահացածի ինքնությունը։
Երևանում կառուցվող էլիտար շենքի 10-րդ հարկից քաղաքացին ընկել և տեղում մահացել է