ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik․ Ժամեր առաջ Երևանի Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկ է ընկել Հրազդան գետը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը ՆԳՆ–ում ստացվել է 17։30-ի սահմաններում։ 150-ից ավելի փրկարարներ, 40-ից ավելի պարեկներ և քաղաքացիներ են մասնակցում երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին։
Կայքի տեղեկություններով՝ երեխան Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է։ Դեպքի վայրում են նաև նրա ծնողները։