ՌԴ–ն Զապորոժիեի ԱԷԿ–ն ԱՄՆ–ի և Ուկրաինայի կառավարմանը փոխանցելու առաջարկ չի ստացել

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային կամ մեկ այլ երկրի անհնար է, քանի որ անթույլատրելի է նաև կայանի համատեղ շահագործումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն առաջարկներ չի ստացել Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ կառավարմանը փոխանցելու վերաբերյալ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ոչ, մենք նման առաջարկ չենք ստացել, իսկ եթե ստանանք էլ, ապա կբացատրենք, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կառավարումը գտնվում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ենթակայության տակ, ՄԱԳԱՏԷ-ի անձնակազմի հսկողության ներքո, որը մշտապես ներկա է և մոնիթորինգ է իրականացնում։ Եթե հաշվի չառնենք կայանի վրա հարձակվելու և Եվրոպայում ու Ուկրաինայում միջուկային աղետ ստեղծելու Ուկրաինայի մշտական փորձերը, անվտանգության պահանջները լիովին պահպանվում են։ ԱԷԿ-ը հուսալի ձեռքերում է»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ կոնկրետ առաջարկներ չեն էլ ստացել։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի կամ դրա նկատմամբ վերահսկողության փոխանցումը Ուկրաինային (կամ մեկ այլ երկրի) անհնար է, քանի որ անթույլատրելի է նաև կայանի համատեղ շահագործումը:
Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասե է, թե նրանից զիջումներ է ակնկալում, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելը։ Թերթը նաև գրել էր, թե ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար Վաշինգտոնը կարող է Ղրիմը ռուսական ճանաչել, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությունը փոխանցել Միացյալ Նահանգներին:
Ուկրաինայի ԶՈւ–ն անցել է Էներգոդարի գրեթե ամենօրյա գնդակոծման. Զապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին` Էներգոդար քաղաքի հարևանությամբ, այն Եվրոպայում ամենամեծն է էներգաբլոկների քանակով և տեղադրված հզորությամբ. կայանում կա վեց բլոկ` յուրաքանչյուրը 1 գիգավատ հզորությամբ: 2022 թվականի հոկտեմբերին օբյեկտն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Ներկայում բոլոր էներգաբլոկները գտնվում են «սառը կանգառի» ռեժիմում և էլեկտրաէներգիա չեն արտադրում։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Էր Ռիադում տեղի ունեցան ԱՄՆ-ի և ՌԴ–ի պատվիրակությունների հերթական բանակցությունները։ Վաշինգտոնի ներկայացուցիչները հանդիպեցին նաև ուկրաինական կողմի հետ։ Մարտի 25-ին Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնեց, որ համաձայնեցվել է ռուսական և ուկրաինական այն էներգետիկ օբյեկտների ցանկը, որոնց վրա հարձակվել չի կարելի։ Դրանց թվում են նավթավերամշակման գործարանները, նավթագազատարները (պահեստները), ատոմակայանները, ՀԷԿ–երի ամբարտակները և այլն։
Կրեմլը կճշտի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ հարվածների մորատորիումի գործողության ժամկետը