Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող բնակելի շենքի

Մինչ գլխավոր հարվածը շենքին երկու հարվածներ են հասցվել անօդաչու թռչող սարքերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Իսրայելական օդուժը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանի Հադաս շրջանում գտնվող բնակելի շենքի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իսրայելի բանակը նախազգուշացում էր տարածել Լիբանանի մայրաքաղաքի արվարձանում թիրախային հարվածի մտադրության մասին:
Հարվածի պատրվակ է դարձել իբրև թե բնակելի շենքում գտնվող օբյեկտը, որը պատկանում է «Հզբոլլահ» շարժմանը։
Մարտական ավիացիայի հարձակմանը նախորդել է անօդաչու թռչող սարքերի երկու հարվածը նշված շենքին։
Փետրվարին ՑԱԽԱԼ-ը ավարտեց զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանից համաձայն զինադադարի համաձայնագրի, որը մեկ տարվա շարունակական էսկալացիայից հետո ձեռք էր բերվել Իսրայելի իշխանությունների հետ 2024 թվականի նոյեմբերին։ Ընդ որում` իսրայելական բանակը մնաց Հարավային Լիբանանի հինգ ռազմավարական դիրքերում՝ դա բացատրելով անվտանգության վերահսկողությամբ։
Իսրայելի գիշերային հարվածը Բեյրութի արվարձանին. 4 մարդ է զոհվել
Լիբանանի ղեկավարությունն իր հերթին պետք է ապահովեր «Հզբոլլահի» ուժերի լիակատար դուրսբերումը Լիտանի գետից (հյուսիս), որը տեղ-տեղ հոսում է Իսրայելի հետ սահմանից 20-30 կմ հեռավորության վրա։ Ընդ որում, Բեյրութը չկարողացավ պաշտոնապես հաստատել, որ համաձայնագրի այդ պայմանն ամբողջությամբ կատարվել է: Հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ՑԱԽԱԼ-ն ամեն օր շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքում գտնվող օբյեկտներին, ինչի հետևանքով շարունակում են զոհվել նաև խաղաղ բնակիչներ: