Հռոմի պապի հուղարկավորության արարողությունից անմիջապես հետո Թրամփը մեկնել է. CNN

Դոնալդ Թրամփն ու Մելանյա Թրամփը Հռոմի պապի վերջին հրաժեշտին
Թրամփն ու Զելենսկին հանդիպել էին սգո արարողությունից առաջ։ Ուկրաինայի ղեկավարն ասել է, որ իրենք հասցրել են շատ բան քննարկել, և հանդիպումն անվանել է «լավ»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո մեկնել է, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Air Force One օդանավով լքել են Հռոմը։ Վատիկանում հոգեհանգստյան պատարագի ավարտից հետո Թրամփ ամուսինները շատ արագ հեռացել են», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ Վլադիմիր Զելենսկին և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում են անցկացրել Սուրբ Պետրոսի տաճարում՝ եկեղեցում արարողությունից անմիջապես հետո. հանդիպումը տևել է 15 րոպե:
Sky News-ը գրել էր, որ հուղարկավորությունից հետո Թրամփի և Զելենսկու բանակցությունները կշարունակվեն: Սպիտակ տունը երկու առաջնորդների կարճատև հանդիպումն անվանել է արդյունավետ: Ավելի ուշ Զելենսկին տաղավարում մի բաժակ սուրճի շուրջ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Ուկրաինական ԶԼՄ-ները դա անվանել են «կարևոր բանակցություններ»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլ 21-ին՝ 88 տարեկան հասակում: Նա կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 2013 թվականի մարտից։