Սյունիքում մահացած զինծառայողը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ. ԶԼՄ

Սյունիք
Լրատվամիջոցի տեղեկություններով` մահացած զինծառայողը տան միակ որդին էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Սյունիքում այսօր մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ։ Տեղեկությունը հայտնում է News.am–ը։
«Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։ Նա տան միակ որդին էր, մեկ քույր ունի»,– գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` ԱԱԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։