ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Երևանի Արտաշիսյան փողոցում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի հարևանությամբ ոչ սթափ վիճակում գտնվող 32-ամյա Կ. Հակոբյանն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով այսօր ժամը 16:50-ի սահմաններումը վրաերթի է ենթարկել ընտանիքի 4 անդամի, որից 2-ը երեխա են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վարորդը Կոտայքի մարզի բնակիչ է։
«Վարորդը վթարի ժամանակ նաև կոտրել է հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը: Վրաերթի հետևանքով 2 անչափահաս տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկ չափահաս՝ «Էրեբունի» ԲԿ, իսկ մյուս չափահասը` «Աստղիկ» ԲԿ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ»,– գրում է կայքը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեքենան պահպանվող հատուկ տարածքում է։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներն ընտանիքի անդամներ են՝ տատը, մայրը և 2 երեխաները: