Առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն

Անձրև. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։ Ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում կրկին անձրևներ կդիտվեն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 25-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11...+13 աստիճան։