2024–ին ԵԱՏՄ երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են համաշխարհային միջինը. Ալիշերով

Համաշխարհային միջին աճը կազմել է 3 %-ից մի փոքր ավելի, ԵԱՏՄ երկրների միջինը՝ 4,4 %:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Եվրասիական միության երկրներում տնտեսական աճի տեմպերը 2024 թվականին կազմել են 4,4 %՝ գերազանցելով համաշխարհային միջինը։ Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Էլդար Ալիշերովը՝ ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեում ներկայացնելով միության երկրների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքների և հեռանկարների մասին 2024 թվականի զեկույցը։
ԵԱՏՄ–ի հետ առևտուրը կօգնի Մոնղոլիային դիմակայել առևտրային պատերազմի պայմաններում. նախարար
Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասն ունի դրական դինամիկա։ Ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ երկրների մեծ մասում պահպանվում է բյուջետային և պարտքային կայունությունը։
Նշենք, որ Եվրասիական միության ավելի վաղ ներկայացված նախնական մակրոտնտեսական վիճակագրության համաձայն` ՀՆԱ–ի աճը Հայաստանում կազմել է 6 % (ՀՀ վիճակագրական կոմիտեն հետագայում այն ճշգրտել է մինչև 5,9 %), Բելառուսում՝ 4 %, Ղազախստանում՝ 4,8 %, Ղրղզստանում՝ 9 %, Ռուսաստանում՝ 4,1 %:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով՝ 2024 թվականին ՀՆԱ-ի համաշխարհային աճը գնահատվում է 3 %-ից մի փոքր ավելի։
ԵԱՏՄ երկրների ընկերությունները Հայաստանում կաբոտաժային փոխադրումների իրավունք կստանան