Արաղչին պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության ֆոնին այցելել Ֆրանսիա, Բրիտանիա և Գերմանիա

Արաղչին ապրիլի 17-ին այցով ժամանել է Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան փոխանցելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Իրանիարտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա այցելելու պատրաստակամության մասին՝ իրանական միջուկային փաթեթի շուրջ Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունների ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոսկվայում ևՊեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլերը ձեռնարկել՝ կապված Փարիզ, Բեռլին և Լոնդոն այցերի հետ։ Ես պատրաստ էի դա անել նախքան Իրանի անուղղակի երկխոսության մեկնարկն ԱՄՆ-ի հետ, սակայն եվրոպական եռյակըհետ քաշվեց», - գրել Է նա X սոցցանցում։
Արաղչին ապրիլի 17-ին այցով ժամանել էր Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրան փոխանցելով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը: ԻրանիԱԳ նախարարի խոսքով՝ ինքը Ռուսաստանի առաջնորդի հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունները և մի շարք այլ հարցեր: Ապրիլի 23-ին Արաղչին ՉԺՀ ԱԳ նախարար Վան Իի հրավերով այցելել էր Չինաստան:
Ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ դրանք եղել են դրական և կառուցողական։ Իրանի արտգործնախարարը նույնպես կառուցողական է որակել բանակցությունները:
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ կնքել նոր համաձայնագիր՝ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով միայն երրորդ երկրների միջնորդությամբ երկխոսությունը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: