ՌԴ–ն ցանկանում է սահմանափակել միգրանտների կողմից ռուսաց լեզվի թեստը հանձնելու փորձերի թիվը

Ներկայում ռուսաց լեզվի թեստը հանձնելու փորձերի թիվը սահմանափակված չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՌԴ Պետդուման ցանկանում է սահմանափակել (երկու տարի) միգրանտների երեխաների՝ ռուսաց լեզվի թեստը հանձնելու առավելագույն փորձերը։
Ռուսաստանում ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, որն արգելում է դպրոցներ ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին:
Թեստավորումը կիրականացվի հանրակրթական կազմակերպություններում, ամբողջ ընթացակարգը պետք է տեսագրվի, երեխայի բանավոր պատասխանները` ձայնագրվեն։ Թեստն անհաջող հանձնելու դեպքում երեխային կառաջարկվի լրացուցիչ լեզվի ուսուցում անցնել, իսկ թեստը վերահանձնել հնարավոր կլինի ոչ շուտ, քան երեք ամիս անց:
Միգրանտների երեխաները դպրոց ընդունվելու համար պետք է ճիշտ պատասխանեն թեստի 90%–ին. Վոլոդին
Օրինագծի ղեկավարը` Պետդումայի աշխատանքի և սոցիալական քաղաքականության կոմիտեի ղեկավար Յարոսլավ Նիլովը կարծում է, որ եթե ​​օտարերկրացին այդ ընթացքում չհանձնի լեզվի քննությունը, նրան պետք է զրկել դպրոցական ծրագրերի անվճար յուրացման իրավունքից։
Նրա խոսքով` այժմ նման թեստավորում անցնելու փորձերի ընդհանուր քանակը սահմանափակված չէ։ Միևնույն ժամանակ կարևոր է նշել, որ օտարերկրյա քաղաքացիների համար նման թեստավորումն իրականացվում է անվճար, այսինքն՝ բյուջետային միջոցների հաշվին։