ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Պատանի մարմնամարզուհի Արիանա Բաղդասարյանը ոսկե մեդալ է նվաճել Դուբայում անցկացված International Clubs League Pirouette S.P.S.M. Challenge Cup գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշարում։
Օղակով և գնդակով մրցումներում նա վաստակել է42,25 միավոր՝ վեց մասնակիցների շարքում դառնալով առաջինը A gold կատեգորիայում։
Նշենք, որ 10-ամյա Արիանա Բաղդասարյանը Մոսկվայից է։ Նա ներկայացնում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։