Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Ահա էլիտան, մեր ոսկե ֆոնդը»․ Պուտինը՝ ռազմական գործողությանը մասնակցող մարտիկների մասին

Ռուսաստանի ղեկավարը նշել է` պետք է ռազմական հատուկ գործողության վետերաններին օգնել, որպեսզի կրթություն ստանան։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողություններին մասնակցող զինծառայողներն են երկրի էլիտան, ռուսական պետության ոսկե ֆոնդը, և պետք չէ վախենալ երկիրը նրանց վստահելուց:
«Ինչ-որ էլիտաների մասին են խոսում... Ի՞նչ էլիտա... Ահա էլիտան՝ նրանք, ովքեր պաշտպանում են հայրենիքը։ Նրանք են մարդիկ, ապագան նրանցն է, երկրի ապագան նրանցն է։ Պետք չէ վախենալ երկիրը նրանց վստահելուց», - ասել է Պուտինը ՌԴ տարածաշրջանների մունիցիպալ կազմավորումների ղեկավարների հետ հանդիպմանը։
Ըստ Ռուսաստանի առաջնորդի` պետք է ռազմական հատուկ գործողության վետերաններին օգնել, որպեսզի կրթություն ստանան ու աշխատանքային փորձ ձեռք բերեն։
Իսկ ռմբակոծություններից տուժած բնակիչներին ֆինանսական օգնություն պետք է ցուցաբերվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։
«Մարդիկ օգնության կարիք ունեն, նման իրավիճակներ շատ են առաջանում, և տվյալ դեպքում այդ աջակցությունը պետք է տրամադրվի այնքան, որքան հանգամանքները կպահանջեն»,– ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։