Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի ծանրամարտի փոխչեմպիոն

Տաթև Հակոբյանն իր հերթին արծաթե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։
Sputnik
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց մինչև 87 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Տաթև Հակոբյանն ու Լիանա Գյուրջյանը վաստակեցին երեք մեդալ։

Երկամարտի 246կգ արդյունքով Գյուրջյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր՝ արծաթե փոքր մեդալ նվաճելով նաև հրում վարժությունում։

Տաթև Հակոբյանն իր հերթին արծաթե մեդալակիր դարձավ պոկում վարժությունում։
Մրցումների ավարտց մեկ օր առաջ Հայաստանի հավաքականները նվաճել են ընդհանուր 4 ոսկե, 13 արծաթե և 7 բրոնզե մեդալ։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Սիմոն Մարտիրոսյանը (109), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (73կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Վաղը առաջնության վերջին օրն է։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ ), Մերի Թումասյան (+87 կգ ), Վարազդատ Լալայան (+109 կգ)։