Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց աշխարհի գավաթի խաղարկությունում

Սա հայ մարմնամարզիկի 4-րդ մեդալն է այս առաջնությունում։
Sputnik
Արթուր Դավթյանը հաղթեց Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում։
Մարմնամարզիկը հենացատկ վարժությունում գրանցեց 14,449 միավոր և դարձավ ոսկե մեդալակիր։
Նշենք, որ Արթուր Դավթյանը ոսկի մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության առաջին և 3-րդ փուլերում, իսկ 4-րդ փուլում արժանացել էր բրոնզե մեդալի։ Երկրորդ փուլին նա չէր մասնակցել, քանի որ այն անցկացվել էր Ադրբեջանում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նժույգ թափերի վարժություններում ոսկե մեդալ է նվաճել Համլետ Մանուկյանը։ Օղակների վրա վարժությունում Վահագն Դավթյանը վաստակել է արծաթե մեդալ, իսկ Արթուր Ավետիսյանը նույն վարժությունում բրոնզե մեդալ է նվաճել։