Սերբիայի ղեկավարը Մոսկվա մեկնելու վերաբերյալ որոշում է կայացրել խիստ զգուշացումների ֆոնին

Սերբիայի առաջնորդը Մոսկվա մեկնելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասի կողմից խիստ զգուշացումների ֆոնին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաստատել է, որ կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին՝ չնայած դաշինքի թեկնածու երկրի համար նման այցի անթույլատրելիության մասին Եվրամիության նախազգուշացմանը, հաղորդում է Associated Press-ը:
Սերբիայի առաջնորդը, այդպիսով, կդառնա Եվրոպայի երկու առաջնորդներից մեկը (ներառյալ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն - խմբ.), որոնք մայիսի 9-ին կայցելեն Մոսկվա: Վուչիչը հայտարարել է, որ չի փոխել իր կարծիքը և պատրաստ է հետագա ճնշումների:
«Մոտ ժամանակներս մենք ճնշում կզգանքՄոսկվայում տեղի ունեցած միջոցառման կապակցությամբ, որին հայտարարել ենք մեր մասնակցության մասին»,- ասել է նա: Բացի այդ, Սերբիայի ռազմական ստորաբաժանումներից մեկը կմասնակցի Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին: Նա հավելել է, որ Սերբիան առաջին անգամ է մասնակցում շքերթի համատեղ կազմակերպմանը:
ԵՄ անդամ երկրների ու անդամության թեկնածու երկրների ղեկավարների համար Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելն արգելված է և խստագույնս կպատժվի: Այս մասին Եվրամիության արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել են նախ Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն, ապա ՝ գլխավոր եվրադիվանագետ, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասը։ Կալասը կոչ է արել եվրոպացի առաջնորդներին մայիսի 9-ին այցելել ոչ թե Մոսկվա, այլ Կիև՝ Ուկրաինային իրենց աջակցությունը հայտնելու համար: