Լավրովն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները

ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների նիստը կկայանա այս տարվա հունիսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է 2025 թվականի հունիսին կայանալիք ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ապրիլի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ: Քննարկվել են կազմակերպության ներուժի ամրապնդման ուղղությամբ հետագա համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2025 թվականի հունիսին կայանալիք` ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը, իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը, բայց մնում է ՀԱՊԿ անդամ. ՌԴ փոխարտգործնախարար