Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով. եղանակի տեսություն

Սուրբ Գայանե եկեղեցի. Արխիվային լուսանկար
Մի քանի օր շարունակ տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ին աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ին սպասվում է կարճատև անձրև:
Մայրաքաղաքում ապրիլի 17–ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։