Տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում ապրիլի 16-ին շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ի գիշերը, 20-ի ցերեկը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հորդառատ, լեռնային շրջաններում, ինչպես նաև Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռներում ձյան տեսքով: Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Նշվում է, որ առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 16-ին ժամանակ առ ժամանակ , 20-ին երեկոյան ժամերին սպասվում է անձրև: Ապրիլի 17-19-ին, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում ապրիլի 16-ի ցերեկը կլինի +11...+13 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 8-10 աստիճան տաքություն։