Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Աբբաս Արաղչիի Ռուսաստան այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՌԴ–ում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։
«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները՝ Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,–գրել է նա։
Ջալալին ընդգծել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։
Նրա խոսքով` համաշխարհային կարևոր իրադարձությունների ֆոնին Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների սերտ, մշտական և վստահելի շփումները կծառայեն երկու ժողովուրդների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությանն ու կայունությանը։
ՌԴ–Իրան պայմանագիրը կազդի տարածաշրջանի անվտանգության ոլորտի համագործակցության վրա. դեսպան