Կիևին զենք տրամադրելու համար ԵՄ–ում 40 մլրդ եվրո հավաքելու ծրագիրը տապալվել է. ԶԼՄ

Կայա Կալաս
Եվրամիության առանցքային երկրներն արգելափակել են եվրոպական դիվանագիտության ղեկավարի նախաձեռնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի նախաձեռնությունը, որը վերաբերում էր Ուկրաինայի համար զենքի լայնածավալ մատակարարումներին, ձախողվել է։ Տեղեկությունը հայտնում է «Publico»–ն։
Լրատվամիջոցը գրում է` ռազմական օգնության հավակնոտ ծրագրով նախատեսվում էր Ուկրաինայի մատակարարումները ֆինանսավորելու համար մինչև 40 մլրդ եվրո դրամագլխով հիմնադրամ ստեղծել, սակայն Եվրամիության առանցքային երկրները՝ Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան, արգելափակել են այդ նախաձեռնությունը։
Էստոնիայի նախկին վարչապետը ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար նշանակվելուց հետո Ուկրաինայի պատերազմը դարձրել է իր գերակայությունը: Նա առաջարկել էր սպառազինության կանոնավոր և ծավալուն մատակարարումներ ապահովել հատուկ մեխանիզմի շրջանակում, որը Բրյուսելում անվանել են «Կալասի պլան»։ Սակայն նախագիծը լուրջ դիմադրության բախվեց մի շարք պետությունների կողմից, որոնք վախենում են եվրոպական օգնության չափազանց ռազմականացումից։
Հավակնոտ նախագծի տապալումից հետո Կայա Կալասն ավելի համեստ առաջարկ ներկայացրեց՝ Ուկրաինա ուղարկել 2 մլն հրետանային արկ (ինչը ենթադրաբար 5 մլրդ եվրո կարժենա), երկրների մասնակցությունն էլ կամավորության սկզբունքով լինի։
Եվրոպան ցանկանում է ևս մեկ տարով ձգել Ուկրաինայի հակամարտությունը. ԱՄՆ պետքարտուղար