Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ ուժերը 50 րոպեում 7 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել Բրյանսկի շրջանում․ ՌԴ ՊՆ

Անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները 50 րոպեում ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի շրջանում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ժամը 20.00-ից մինչև 20.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով Բրյանսկի մարզի տարածքում ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 7 ուկրաինական անօդաչու թռչող սարք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մարզպետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները: