Գործարար, Երևանի «Նոյ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը կոնյակ է թողարկել՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին:
Նա Հայրենական մեծ պատերազմի մի քանի վետերանների հրավիրել է գործարան և նրանց նվիրել առաջին խմբաքանակի նմուշները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը կաջակցի Հայրենական մեծ պատերազմի հերոսների փառաբանմանն ուղղված նախագծերին ու միջոցառումներին: