Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»

Ռուբեն Վարդանյան
«Տուժածները» հայտնել են, թե իրենք վնասվածքներ են ստացել ռազմական գործողությունների հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»։
Ռուբեն Վարդանյան
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, «ցուցմունքներ» են տվել «տուժածները», որոնք իբր վնասվածքներ են ստացել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով։
«Տուժածներից» յուրաքանչյուրը դատարանին խնդրել է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ամենախիստ պատիժը նշանակել։
Հրապարակվել են նաև այսպես կոչված դատաբժշկական փորձաքննության եզրակացություններ։
Հաջորդ «դատական նիստը» կկայանա ապրիլի 22-ին։
Ռուբեն Վարդանյան
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Բաքվում հայ գերիների «դատի» նպատակը Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելն է. Սիմոնյան