ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է մահացել:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քարվաճառում (Քելբաջար) Nissan Pathfinder ավտոմեքենան շրջվել է։
Վթարի հետևանքով մահացել է 42-ամյա ենթասպա Իլահա Շահվերդիևան։ Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։