ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև ապրիլի 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում` նաև ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-8մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում նույնպես ապրիլի 13-14-ին սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 15–ին հնարավոր է նաև ամպրոպ։