«Դիվանագիտական ռոք աստղը». ինչպես Լավրովին դիմավորեցին Անթալիայի համաժողովում

ՌԴ ԱԳ նախարարը մասնակցում է Անթալիայի դիվանագիտական համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Անթալիայի դիվանագիտական համաժողովի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին «դիվանագիտական ռոք աստղ» են անվանել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
Անթալիայի դիվանագիտական համաժողովը
«Այն, ինչ կատարվում է դահլիճում, հնարավոր չէ փոխանցել ո՛չ բառերով, ո՛չ լուսանկարներով։ Չնայած առցանց հեռարձակմանը, մարդիկ մի քանի շարքով կանգնած, հատակին նստած ցանկանում են անձամբ ներկա լինել... ձախողված «մեկուսացման» տրամաբանական արդյունքին։ Հանուն ինչի «բայդենոիդները» պայքարել են, դա էլ ստանում են», - նշել է Զախարովան։
Անթալիայի դիվանագիտական համաժողովը
Հիշեցնենք, որ ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվում է դիվանագիտական ամենամյա համաժողովը, որին մասնակցում են տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարներն ու դիվանագետները:
ՀՀ–ն պատրաստ է խաղաղության համաձայնագրի հետ ստորագրել ԵԱՀԿ ՄԽ լուծարման որոշումը. Միրզոյան